Բայց ուզում եմ նշել նկատածս: Ուսւոցչուհու խոսքում սխալ էր հայերեն "լ" հնչյունի արտաբերումը.
մեղմացվում էր յ կիսաձայնի միջոցով "լյ": Բացի այդ դասի սկզբում ուսւոցչուհին ինքը Վինի Թուխի
մասին խոսելիս կրկնում էր "ՊուԽ" տարբերակը, ինչը, հասկանում եմ, որ լեզվի սայթաքում էր և
ռուսական տարբերակի ազդեցություն: Բայց լավ կլինի, որ ուղղվի այդ թերությունն էլ, չնայած դասի
վերջում կարծես թե արդեն հայերեն Թուխ տարբերակն էր հնչում:
10-01-2013 11:08:05 Սաթենիկ Մկրտչյան
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել գաղափարի համար, իսկ ուսւոցչուհուն' իր դասը
հանրայնացնել համաձայնելու համար: Շատ լավ է, որ դասարանում ընդամենը 12 աշակերտ կա, ի
տարբերություն մեր դպրոցներում ընդունված կարգի, երբ դասարանում շատ ավելի շատ
աշակերտներ են նստած, ինչը ամբողջությամբ փոխում է ուսուցչի աշխատանքի
տրամաբանությունը: Դասը, կարծում եմ, նորմալ անցավ, և լավ էր, որ ուսուցչուհին երեխաների հետ
իսկապես հարգալից էր վարվում:
Դուք կարող եք հայտնել Ձեր կարծիքը տեսաֆիլմի վերաբերյալ` լրացնելով հետևյալ դաշտերը:
Գործընկերներ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ԿԶՆԱԿ
«Զանգակ» հրատարակչություն
Տաթև գիտակրթական համալիրի ուսումնական գրականության զարգացման ամբիոն